Jul 6, 20171 min

ԵԱԴ-ի կամավորները մասնակցեցին ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված քայլերթին

Հուլիսի 5-ը ՀՀ սահմանդրության և ՀՀ պետական խորհրդանշանների օրն է։ Օրվան նվիրված տոնական միջոցառումներից է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում ամեն տարի անցկացվող դրոշներով քայլերթը:

Քայլերթին, ինչպես ամեն տարի, այս տարի ևս, մասնակցեցին նաև Երիտասարդական ակումբների դաշնության կամավորները:

Մինչ քայլերթի մեկնարկը Ազատության հրապարակից օդ բարձրացվեց եռագույն օդապարիկ:

Ազատության հրապարակում ելույթներով հանդես եկան ՀՀ ԶՈւ ԳՇ, ԱԻՆ և Ոստիկանության նվագախմբերը և պատվո պահակային վաշտերը, ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական փողերախումբը, «Երևանյան թմբուկներ» թմբկահարների խումբը և «Վահագն» դհոլահարների խումբը, իսկ այնուհետև ելույթ ունեցան ազգագրական պարային խմբերը ։

0