Sep 1, 20171 min

ԵԱԴ-ն հայտարարում է աշխատակազմի անդամների ընտրություն

Սիրելի՛ ԵԱԴ-ականներ,
 

 
Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) հայտարարում է կազմակերպության կորիզի՝ քարտուղարության, նախագահության և մյուս ընտրովի մարմինների ընտրություններ։
 

 
Եթե ցանկանում եք ընտրվել Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության աշխատակազմում, բացել երիտասարդական աշխատանքը, մասնակիցը դառնալ ԵԱԴ որոշումների կայացման գործում, կյանքի կոչել հետաքրքիր նախաձեռնություններ և նպաստել կազմակերպության զարգացմանը, ապա մինչև սեպտեմբերի 10-ը լրացրեք սույն հայտաձևը (https://goo.gl/forms/PR3yAhkLR8K83DWj2)՝ նշելով այն պաշտոնը, որը ցանկանում եք ստանձնել առաջիկա տարվա ընթացքում։
 

 
2017 թ․-ի օգոստոսի 10-ի ԵԱԴ քարտուղարության ժողովի որոշման համաձայն՝ ԵԱԴ աշխատակազմի անդամ կարող են դառնալ միայն ԵԱԴ վավեր ադամատոմս ունեցողները։
 

 
Ընտրված պատվիրակները հոկտեմբերի 7-8-ը կմասնակցեն Երիտասարդական ակումբների դաշնության 18-րդ Խորհրդաժողովին (Զարգացման ֆորում), որտեղ կքննարկվեն առաջիկա անելիքները, կճշգրտվի ԵԱԴ զարգացման ռազմավարությունը և կհաստատվի տարեկան աշխատանքային ծրագիրը:

0