Nov 20, 20171 min

«Մարդ մարդու համար» բարեգործական նախաձեռնություն

Սիրելի ԵԱԴ անդամներ և ընկերներ,


 

 
Սիրով տեղեկացնում ենք, որ Երիտասարդական ակումբների դաշնության Լոռու մարզի երիտասարդները կազմակերպում են «Մարդ մարդու համար» սոցիալական նախաձեռնությունը, կարիքավոր ընտանիքների համար՝ հավաքելով անհրաժեշտ իրեր / հագուստ, գրենական պիտույքներ, մթերք և խաղալիքներ /։


 

 
Խնդրում ենք վերանայել ձեր պահարանն ու խնամքով օգտագործված հագուստների մի կապոց առանձնացնել կարիքավոր ընտանիքների համար։
 

 
Ձեր կապոց/նվերներն անհրաժեշտ է փոխանցել մինչև նոյեմբերի 24-ը՝ բերելով Մաշտոցի 4-1/1 հասցեում գտնվող Երիտասարդական ակումբների դաշնության գրասենյակ։


 

 
Հարցերի դեպքում կարող եք զանգել 010-588-768 հեռախոսահամարով կամ գրել էլ․փոստին՝ office@fyca.net:
 

 
Միջոցառումների ընթացքի և ավարտի մասին հավելյալ ձեզ կտեղեկացնենք։
 

 
Միացե՜ք բարեգործությանը․․․


 

 
Լավագույն ցանկություններով՝
 

 
ԵԱԴ գրասենյակ

0