Dec 8, 20171 min

ԵԱԴ-ն նշել է կամավորների միջազգային օրը, ընտրել տարվա լավագույն կամավորին

Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպություն Երիտասարդական ակումբների դաշնությունը, որն արդեն մոտ երկու տասնամյակ է՝ համախմբում է հարյուրավոր կամավորների Հայաստանից և Եվրոպայից, մեծ շուքով նշեց կամավորների միջազգային օրը:

ԵԱԴ կամավորներին նվիրված միջոցառմանը մասնակցում էին կազմակերպության ակտիվ, հին ու նոր կամավորները:

ԵԱԴ-ի կամավորների ընտանիքի նոր անդամները ծանոթացան կազմակերպության պատմությանը, գործունեության ուղղություններին և երիտասարդներին կազմակերպության կողմից ընձեռվող հնարավորություններին, իսկ ակտիվ կամավորները կիսեցին իրենց կամավորական փորձը և պատմեցին կամավորական կյանքի հետաքրքիր պատմություններ:

Միջոցառման ընթացքում «Տարվա լավագույն կամավոր» կոչումը տրվեց ԵԱԴ-ի ակտիվ կամավոր Մարիամ Գրիգորյանին:

1985 թվականին Միացյալ ազգերի կազմակերպության նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ը հռչակվել է կամավորի միջազգային օր։ Այդ օրվանից ի վեր մի շարք կազմակերպություններ ամեն տարի մեծ շուքով նշում են կամավորության օրը։ Այս տոնի նպատակն է ինչպես հասարակական կազմակերպությունների, այնպես էլ մարդկանց կատարած կամավորական աշխատանքը դարձնել տեսանելի և նպաստել կյանքի տարբեր ոլորտների զարգացմանը` ներգրավելով ավելի շատ մարդկանց։

0