Aug 11, 20181 min

ԵԱԴ-ականները՝ հանուն ժողովրդավարության արշավների. Գերմանիայում ընթանում է Race for Tolerance ծրագիրը

Գերմանիայի Գարլշտեդ ավանում իրականացվող Race for Tolerance ծրագրին Հայաստանը ներկայացնում են Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) անդամներ Նելլի Չիբուխչյանը, Էլեն Մինասյանը, Արինե Մխիթարյանը, Անուշ Մնացականյանը և կազմակերպության փոխնախագահ Նազինե Խալաֆյանը։


 

 
Ծրագրի ընթացքում անցկացվել են մարզումներ, որոնց նպատակն է մասնակիցներին նախապատրաստել Բրեմեն քաղաքում 4 կմ-անոց քայլերթի՝ որպես ծրագրի վերջնարդյունք։


 

 

 
Ստացված փորձը գործնականում կիրառելու համար մասնակիցներն ուղևորվել են Բրեմեն: Իսկ երեկոյան յուրաքանչյուրը ներկայացրել է հանուն ժողովրդավարության արժեքների ակցիայի կազմակերպման և մասնակցության իր և իր երկրի փորձը:

Ծրագրի 2-րդ օրը մասնակիցները ներկայացրել են իրենց՝ հանդուրժողականության մոդել հանդիսացող կերպարներին։

0