Aug 15, 20181 min

ԵԱԴ-ականները մասնակցել են Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներին

Օգոստոսի 12-ին, Երիտասարդության միջազգային օրը, Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) մասնակցել է օրվան նվիրված տոնական միջոցառումներին։

ԵԱԴ անդամները միացել են Հայաստանում Եվրոպական պատվիրակության կազմակերպած «Ծանոթության միասնական նախաճաշ» միջոցառմանը, այնուհետև կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է «Օրվա հերոս» ֆլեշմոբը։

Միջոցառումների շարքը շարունակվել է Հայաստանի 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք Իջևանում, որտեղ երիտասարդները մասնակցել են Street Art-ի, ինչպես նաև սեմինար- քննարկումներին՝ երիտասարդության խնդիրների վերաբերյալ:

Միջոցառումների շարքն ավարտվել է տոնական համերգով։

0