Sep 11, 20181 min

ԵԱԴ Կոտայքի մարզային ակումբի ճանաչողական արշավը՝ դեպի  Արզականի «Գհուկի» եկեղեցի

Սեպտեմբերի 9-ին Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության՝ Երիտասարդական ակումբների դաշնության FYCA Կոտայքի մարզի մարզային ակումբը կազմակերպել է ճանաչողական արշավ դեպի մարզի Չարենցավան համայնքի Արզական գյուղի «Գհուկի» եկեղեցի:

Այցի նպատակն էր միանալ սեպտեմբերի 8-ին հայտարարված համայնքային շաբաթօրյակ իրականացնող համայնքի բնակիչներին, ճանաչել ու բացահայտել համայնքի գեղատեսիլ վայրերից մեկը, ինչպես նաև քննարկել ԵԱԴ-Կոտայք հետագա գործակցության տեսլականն ու անդրադառնալ սպասվելիք քայլերին:

Հանդիպումը ԵԱԴ Կոտայքի մարզի նոր կամավորների համար դարձավ նաև իրազեկման հարթակ ձեռք բերելու որոշալի գիտելիքներ ԵԱԴ ծավալած գործունեության մասին: Կոտայքի մարզի ԵԱԴ մարզային ակտիվ կամավորների խոսքով ԵԱԴ-ն հանդիսանում է կապող օղակ Երևանի և ՀՀ մարզերի երիտասարդության սերտ գործակցության համար:

ԵԱԴ Կոտայքի կամավորների համոզմամբ նման արշավների կազմակերպումը կկրի շարունակական բնույթ Կոտայքի մարզում, քանի որ ըստ նրանց, այս մեխանիզմով երիտասարդներն ավելի համախմբված և մոտիվացված են դառնում:

0