Feb 3, 20191 min

Արի՛ միասին նշենք Սուրբ Սարգսի տոնը

Նորից Ս. Սարգսի տոնն է մոտենում: Ինչ շուտ անցավ չէ՞ 1 տարին😊
 

 
Եվ գուշակեք ինչ.Երիտասարդական ակումբների դաշնությունը կրկին որոշել է այս գեղեցիկ, սիրառատ և երիտասարդական տոնը նշել ձեզ հետ:
 

 
🤗Երիտասարդների օրհնություն, տոնի խորհուրդ, սիրո խոստովանություններ, աղի բլիթներ, գեղեցիկ մրցանակներ, խաղեր, երգ ու պար. այս ամենին կարող եք ինքներդ մասնակցություն ունենալ:
 

 
📍📅Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 15-ին ժամը 11:00-ին Արարատյան Հայրապետական թեմի դահլիճում (Ս. Սարգիս եկեղեցու տարածքում):
 

 
Ի դեպ, եթե ինքներդ կցանկանաք սիրո խոստովանություն կամ առաջարկություն անել հանրային միջավայրում և շահել մրցանակներ մեր հովանավորների կողմից, կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ գրելով 👉🏻ԵԱԴ (FYCA) ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել ☎️ 010 58 87 68 հեռախոսահամարին:
 

 

 
ԱՆՑԿԱՑՆԵՆՔ ԱԶԳԱՅԻՆ ՍԻՐՈ ՏՈՆԸ ՄԻԱՍԻՆ՝ ուրախ և երիտասարդական միջավայրում❤️
 

 
Խորհրդավորությունը, հուզմունքը և զվարճանքը երաշխավորված են🥰
 

 
Անհամբեր սպասում ենք հենց ՔԵԶ:
 

 

 
Միջոցառմանը մասնակցությունն անվճար է:

0