Feb 18, 20191 min

Կամավոր աշխատանքի հնարավորություն. ՎԱՐԴԱՎԱՌ միջազգային փառատոնի համակարգող

Updated: Mar 19, 2019

  • Պաշտոն՝ ՎԱՐԴԱՎԱՌ միջազգային փառատոնի համակարգող

  • Տևողություն՝ 5 ամիս

  • Աշխատանքի սկիզբ՝ 1 մարտի 2019

  • Վայր՝ Երևան, Գեղարդ, Գառնի

Աշխատանքի նկարագրություն․
 

 
Ծրագրի համակարգողը պատասխանատու է լինելու ԵԱԴ-ի ՎԱՐԴԱՎԱՌ միջազգային փառատոն ամենամյա ծրագրի ընդհանուր ղեկավարման և համապատասխան գործընկերների հետ գործակցության համար: Պատասխանատվության շրջանակն ընդգրկում է նաև փառատոնի թիմի ձևավորման ու կազմակերպման, ծրագրի վերահսկման, գործողությունների ժամկետների պահպանման, գործընկերների ու դոնոր կազմակերպությունների հետ հաղորդակցության և համագործակցության, հանրային իրազեկման աշխատանքները:
 

 
Ծրագրի համակարգողը պատասխանատու է.
 

 
- փառատոնին առնչվող բովանդակային փաստաթղթերի և հաշվետվությունների պատրաստման,
 

 
- ժամանակին ԵԱԴ ղեկավարին հնարավոր ռիսկերի կամ խնդիրների մասին տեղեկացնելու,
 

 
- աշխատանքների արդյունավետ պլանավորման, ներգրավված կամավորների հետ աշխատանքները համակարգելու,
 

 
- գործընկերների հետ կապերի հաստատման ու դրանց արդյունավետ զարգացման համար:
 

Պահանջվող որակավորում
 

 
-ԵԱԴ և կազմակերպության ծրագրերի մասին բավարար իմացություն,
 

 
-Նախագծերի մշակման և ղեկավարման, աշխատանքների վերահսկման ու գնահատման, ռազմավարական պլանավորման փորձ,
 

 
-Պետական, դոնոր, քաղաքացիական հասարակության ու միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձ,
 

 
-Համակարգչի և գրասենյակային սարքավորումների օգտագործման հմտություններ,
 

 
-Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն:
 

 
-Արդյունավետ հաղորդակցման, թիմային աշխատանքի, առաջնորդության, ծրագրելու, նախաձեռնողականության հմտություններ:
 

Աշխատանքային պայմաններ
 

 
Փառատոնի ծրագրի համակարգողն աշխատելու է ԵԱԴ գրասենյակում, այցելելու է Գեղարդ և Գառնի, պարբերաբար հանդիպելու է գործընկերներին: Նախատեսված է ստանդարտ աշխատանքային շաբաթ, սակայն հնարավոր է պահանջվի նաև աշխատել երեկոներն ու հանգստյան օրերին:
 

 
Աշխատանքը կամավոր հիմունքներով է:
 

Դիմելու ընթացակարգ
 

 
Հետաքրքրված թեկնածուն պետք է լրացնի հետևյալ դիմում հայտը և կցի տվյալ բնագավառում իր փորձը մանրամասն ներկայացնող ինքնակենսագրականը:
 

 
Վերջնաժամկետ՝ 28 փետրվար
 

 
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-588768

0