Jun 17, 20211 min

Երիտասարդական աշխատանքը` երիտասարդական ակումբներում

Մշակվել և թարմացվել է ԵԱԴ Երիտասարդական ակումբի ստեղծման և վարման ուղեցույցը։

Երիտասարդական ակումբների դաշնությունը առաջխաղացնում է երիտասարդական աշխատանքի զարգացման ակումբային տարատեսակը։ Այդ նպատակով մեր թիմը հանձն առավ ստեղծելու այս ուղեցույցը, որն օգտակար կլինի երիտասարդների կազմակերպված և ոչ կազմակերպված խմբերի համար տարբեր նախաձեռնություններով հանդես գալու, ակումբ հիմնելու և վարելու, ռեսուրսներ փնտրելու և գտնելու նպատակով։ Ուղեցույցում կգտնեք նաև մի շարք սահմանումներ, թե ինչ ենք հասկանում կամավորություն, երիտասարդական աշխատանք, երիտասարդական աշխատող, ակումբ կամ երիտասարդական ՀԿ ասելով։

Այս ուղեցույցը ստեղծվել է Էրազմուս+ «Երիտասարդ առաջնորդների և կազմակերպությունների կարողությունների հզորացումը՝ հանուն իմաստալից համայնքային մասնակցության» (Strengthening Capacities of Young Leaders and Youth Organisations for Meaningful Community Participation - www.cymecop.eu ) կարողությունների զարգացման ծրագրի իրականացման ընթացքում։

Ուղեցույցը կարող ես ընթերցել և ներբեռնել այստեղ՝

0