Feb 2, 20201 min

Սիրո տոնը թումանյանական շնչով❤️

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ 20-ամյա Երիտասարդական ակումբների դաշնությունը, նշում է երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը:🥰
 
Միացի՛ր մեզ թումանյանական միջավայրում վայելելու ավանադականի և ժամանակակիցի նուրբ համադրությունը:
 
🥰Հրավիրի՛ր սիրելիիդ կամ ընկերներիդ, և գուցե հենց դու ստանաս անակնկալ նվերներից մեկը՝ մասնակցելով թեմատիկ խաղերին: Իսկ երաժշտական տրամադրությունը կապահովի Dark Band-ը քո սիրելի երգերի cover-ներով🌸
 
💁🏻‍♀️Եվ ուրեմն՝
 
📍հանդիպման վայր՝ Հովհ. Թումանյանի թանգարան,
 
🗓օր՝ փետրվարի 7,
 
⏰ ժամ՝ 11։30:
 

🙋🏻‍♀️Ի դեպ, սա լավ հնարավորություն է նրանց համար, ովքեր որոշել են սիրելիին խոստովանել իրենց անսահման սիրո մասին🙈❤️
 
😇Եղի´ր համարձակ և հենց այս տոնին հայտնիր քո ամենանվիրական զգացմունքների մասին💞

2