Jul 4, 20202 min

Ֆերմերային այցերով դեպի Կոտայքի մարզ🚌

Մարտին Հայաստանի Երիտասարդական ակումբների դաշնությունը, համագործակցելով MIJARC Europe միջազգային երիտասարդական ցանցի հետ, կազմակերպել էր տեղական այց դեպի Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի մի շարք գյուղատնտեսական տնտեսություններ:
 
Այցելությունների շղթան սկսվեց մի շարք հանդիպումներով` տեղի երիտասարդության ներկայացուցիչների, ինչպես նաև համայնքային և մարզային իշխանությունների հետ:

Դեպի Հայաստանի մի քանի գյուղատնտեսական տնտեսություններ կազմակերպված տեղական այցը միավորեց կազմակերպության ավելի քան 20 երիտասարդ կամավորների և անդամների, ինչպես նաև ներկայացուցիչների Կոտայքի մարզի համայնքային և մարզային իշխանություններից:

Նախքան այցը կազմակերպությունը կապ էր հաստատել Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչ, ԵԱԴ-ի՝ Կոտայքի մարզի համակարգող Մարի Հովակիմյանի հետ, ում հետ էլ քննարկվել են այցի մանրամասները: Այցը համակարգում էին Նոր Գեղի համայնքի ղեկավար Վարդան Պապյանը և նրա աշխատակազմը:

Դաշտային այցը սկսվեց «Կանաչ» ինտենսիվ խնձորի այգիներից, որտեղ ֆերմերների աշխատակազմի կողմից ներկայացվեց պտղի մշակման հիմունքները: Մասնակիցները ուսումնասիրեցին խնձորի արտադրման բոլոր փուլերը՝ սկսած պտղատու այգիների զարգացման հիմնական քայլերից մինչև պատրաստի մրգերի սպառման համար փաթեթավորում:

Խնձորի այգիները տնկվել են 2016 թվականին Նոր Գեղի համայնքում և ներկայումս ընդգրկում են մոտ 30 հեկտար տարածք ՝ նպատակ ունենալով մոտ ապագայում տարածքը 20 հեկտարով ընդլայնելու:
 
Բացի խնձորենիներից, այստեղ տնկվելու են նաև տանձենիներ, սալորենիներ և բալենիներ:
 
Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ ինտենսիվ այգիների բերքահավաքն ավելի վաղ է, քան ավանդական այգիներինը: Ինտենսիվ պտղատու այգիների դեպքում 1 հեկտար հողի վրա տնկվում է մինչև տաս անգամ ավելի շատ տնկի: Ֆերմայում աճում են խնձորների հսկայական բազմազանություն, և դրանցից յուրաքանչյուրը յուրովի տարբերվում է իր ձևով և համով:

Ուսումնասիրելով արտադրության տեխնիկան ու նյութատեխնիկական ապահովումը` ժամանակն էր տարածաշրջանում իրականացնել երկրորդ այցը: Հաջորդ կանգառըը ձկնաբուծարանն էր, որը պատկանում է «Նինել» ՍՊԸ-ին, որը տեղացիներին աշխատանքի տեղավորելու քաղաքականություն է որդեգրել: Այնուհետև թիմը ուղևորվեց դեպի երրորդ հայտնի ֆերմա ՝ «Լուսակերտ» թռչնաֆաբրիկա: Այցի ընթացքում թիմը ծանոթացավ թռչնաբուծության պայմաններին և մշակման տեխնիկային: Ինչպես տեղեկացանք գործարանի աշխատակիցներից, հավերը պահվում են բացառապես բնական և էկոլոգիական պայմաններում ՝ դրանով իսկ ապահովելով էկոլոգիապես մաքուր և սննդարար արտադրանք:


 

#FYCA #MIJARCEurope #ԵԱԴ յց #գյուղատնտեսություն այաստան

2