• Black Facebook Icon
  • Black YouTube Icon
  • Black RSS Icon

© Federation of Youth Clubs of Armenia - 2016

Designed & Made by Armenian PR Association
www.ArmPR.org

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ

ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ


Երիտասարդական ակումբների դաշնությունը Եվրոպական կամավորական ծառայության (ԵԿԾ) հյուրընկալող, ուղարկող և համակարգող առաջատար կազմակերպություններից է:
2006 թվականից սկսած ԵԱԴ-ն զբաղվում է Եվրոպական կամավորական ծառայություն ծրագրով:  Կազմակերպությունը արտերկիր է ուղարկել ավելի քան 50 կամավոր և Հայաստանում հյուրընկալել ավելի քան 30 կամավոր:

 

 

Ի՞նչ է իրենից ներկայացնում Եվրոպական Կամավորական Ծառայությունը (ԵԿԾ).

Այս ծրագիրը երիտասարդներին տալիս է բացառիկ հնարավորություն կատարելու չվճարվող և լրիվ դրույքով կամավորական աշխատանք արտերկրում` Եվրամիության սահմաններում ու դրանից դուրս: Այս ծրագրի նպատակն է խթանել հանդուրժողականության և համերաշխության զարգացմանը, ինչպես նաև օգնել երիտասարդներին զարգացնել հմտություններ և ունակություններ, որոնք հետագայում կօգնեն իրենց աշխատանքի և կրթության մեջ:
 

Ովքե՞ր են Եվրոպական Կամավորական Ծառայության (ԵԿԾ) գործող անձիք.

  • Ուղարկող կազմակերպությունը ( Հայրենիք` բնակավայր)

Ուղարկող կազմակերպության հսկողության տակ է լինում կամավորի նախապատրաստական, ընթացիկ և ավարտական գործընթացը Եվրոպական Կամավորական Ծառայության  (ԵԿԾ) ծրագրին  մասնակցելու ընթացքում:

  • Հյուընկալող կազմակերպությունը  (երկիրը, որտեղ տեղի է ունենալու  ծրագիրը)

Հյուընկալող կազմակերպությունը ամբողջ ծրագրի  ընթացքում պետք է ապահովի կամավորի անվտագությունը, բարեկեցիկ ապրելու և աշխատելու պայմանները:
Հյուընկալող կազմակերպությունը պետք է աջակցի կամավորին անձնական և լեզվական խնդիրների դեպքում, ինչպես նաև ունենա աջակցող անձ, ով հարկ եղած դեպքում կօգնի կամավորին:

  • Համակարգող կազմակերպությունը

Համակարգող կազմակերպության դերն է հեշտացնել ծրագրի իրականացումը, ադմինիստրատիվ և որակյալ աջակցություն ցույց տալով ծրագրին մասնակից կողմերին, նրանց համար ստեղծելով ցանցային հնարավորություն:

  • Կամավորը

Ծրագրին մասնակցող կամավորը պետք է  ունենա օրինական քաղաքացիություն ուղղակվող երկրում:
 

Ո՞վ կարող է դիմել ծրագրին
18 – 30 տարեկան երիտասարդները, մինչև դիմումի վերջնաժամկետը:
Քիչ հնարավորություններով երիտասարդները  ( օրինակ՝ բազմազավակ ընտանիքի երեխաները)  կարող են մասնակցել  16 տարեկանից:

ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ

ՊԵ՞ՏՔ Է

ՎՃԱՐԵՆ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎՃԱՐ Է
ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 Ի°նչ ծախսեր  է հոգում ԵԿԾ ծրագիրը

  • միջազգային ճանապարհորդական ծախսերը

  • անվճար օթևան

  • սնունդ

  • առողջության ապահովագրություն

  • գրպանի ծախսի համար նախատեսված գումար

  • լեզվի դասեր: 

 

Որքա՞ն է ԵԿԾ–ի ծրագրի  տևողությունը

Ծրագրի տևողությունը 2-12 ամիս է: Առնվազն 2 շաբաթ՝ սահմանափակ կարողություններ ունեցող   երիտասարդների   համար:

 

Ի՞նչ տեսակի աշխատանքներ  են կատարում  կամավորները

Կան բազմաթիվ  ոլորտներ (մակույթ, երիտասարդություն,  սպորտ,  աշխատանք երեխաների հետ, արվեստ,   շրջակա միջավայր)

 

Ո՞ր երկրներ կարող են գնալ կամավորները

ԵԿԾ ծրագրերը  կարող է տեղի ունենալ ցանկացած  «Ծրագրային երկրներում», «Հարևան  գործընկեր երկրներում», «Աշխարհի գործընկեր երկրներում», սակայն մասնակից երկրների կամավորները (օր.՝ Հայաստանի կամավորները), պետք է ծառայությունը իրականացնեն այն երկրում, որտեղ լինելու է ծրագիրը` Հայաստանից դուրս: 

 

  • Ծրագրային երկրներ

ԵՄ 27 անդամ երկրները,  Թուրքիա,  Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա (Իսլանդիաի, Լիխտենշտեյնի և Նորվեգիայի մասնակցությունը, քննակման   ենթակա են,  Եվրոպական  տնտեսական տարածքին  համատեղ  հանձնաժողովի  որոշմամբ )

  • Հարևան գործընկեր  երկրներ

Հարավարևելյան Եվրոպա (ՀԱԵ), Ալբանիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Խորվաթիա, Նախկին Մակեդոնիայի Հանրապետություն, Մոնտենեգրո, Սերբիա:

  • Միջերկրական ծովի երկրներ 

Ալժիր, Եգիպտոս, Իսրայել, Հորդանան, Լիբանան, Մարոկկո, Թունիս, Սիրիա և արեւմտյան ափի  Պաղեստինյան Իշխանություն:

  • Արեւելյան Եվրոպա եւ Կովկասի երկրներ

Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Ռուսաստանի Դաշնություն:

  • Աշխարհում այլ  գործընկեր երկրներ

Լատինական Ամերիկան, Աֆրիկան​, Կարիբյան եւ Խաղաղօվկիանոսյան, Ասիա:

 

Ի՞նչ է իրենից ներկայացնում Եվրոպական Կամավորական Ծառայությունը 

  • Ոչ ֆորմալ կրթություն

  • Միջմշակութային ուսուցում

  • Անելով սովորել

  • Երիտասարդների հզորացում և  զարգացում: 

 

Ի՞նչ ՉԷ Եվրոպական Կամավորական Ծառայությունը      

  • Պատահական, կես դրույքով կամավորականություն

  • պրակտիկա ձեռնարկությունում

  • վճարովի աշխատանք

  • հանգստի կամ տուրիստական ​​գործունեություն

  • լեզվի դասեր

  • էժան աշխատուժի շահագործում

  • ուսցում  կամ մասնագիտական ​​պատրաստվածություն արտերկրում:

 

Ստանու՞մ են որևէ վկայական Եվրոպական Կամավորական Ծառայությունից հետո

Կամավորները ստանում են  «Youthpass»   իրենց ծրագիրն ավարտելուց հետո: Ծրագրի «համակարգող կազմակերպությունը» կամ «հյուրընկալող կազմակեպությունը» պետք է ապահովի կամավորին վկայականով:

 

Ի՞նչ է անհրաժեշտ ԵԿԾ կամավոր դառնալու համար

Կամավորը պետք է ունենա  «ուղակող կազմակեպություն», որն  այս դեպքում հանդիսանում է ԵԱԴ-ը:

Պետք է ներկայացնել  ինքնակենսագրություն և մոտիվացիոն նամակ, որը պետք է լինի յուրաքանչյուր ծրագրին համապատասխան:

ԿԱՊՎԻ՛Ր 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆԸ

office@fyca.net

ԵԱԴ ԵԿԾ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐ

Լիլիթ 
Հակոբյան

  • Black Facebook Icon

Մարիամ
Սահակյան

  • Black Facebook Icon