Ի՞նչ ենք ձգտում ապահովել
Մեր ռազմավարական նպատակներն ուղղված են Հայաստանի ժողովրդավարական ընտրական գործընթացի ամրապնդմանը
01
Ընտրական գործընթացի մոնիտորինգ
Քվեատուփերի բացումից մինչև քվեների հաշվարկ՝ ընտրությունների բոլոր փուլերի անաչառ հետևողական դիտարկում
02
Ընտրախախտումների փաստագրում
Ընտրական ցանկացած խախտման, ճնշման կամ անկանոնության գրանցումն ու հաշվետվությունը
03
Ընտրողների իրազեկություն
Ընտրողների ձայնի, ընտրական ընթացակարգերի ու նրանց իրավունքների մասին տեղեկատվության տարածում
04
Ընտրական կարողության զարգացում
Ազգային դիտորդական ցանցի ընդլայնումն ու դիտորդների պրոֆեսիոնալ վերապատրաստում
05
Ընտրական բարեփոխումների պաշտպանություն
Ընտրական օրենսդրության ու ընթացակարգերի բարելավման համար ձայն բարձրացնելն ու կոնկրետ առաջարկների ներկայացումը
06
Ժողովրդավարական վստահության ամրապնդում
Ընտրական արդյունքների նկատմամբ հասարակական վստահության ու ընտրական ինստիտուտների լեգիտիմության ամրապնդում

368
Հավատարմ. դիտորդ
798
Արձ. ընտ-խախտ.
3
Հրատ. զեկույցներ

Գործադիր ամփոփում
Երիտասարդական ակումբների դաշնության «Արդար քվե» դիտորդական առաքելությունը իրականացրել է 2026 թվականի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների անկախ, մասնագիտական և համապարփակ դիտարկում՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։
Դիտորդական առաքելության աշխատանքներին մասնակցել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հավատարմագրված 368 դիտորդ, որոնց թվում՝ 40 երկարաժամկետ և ավելի քան 300 կարճաժամկետ դիտորդ։ Դիտարկումն իրականացվել է ընտրական գործընթացի բոլոր փուլերում՝ նախընտրական ժամանակահատվածից մինչև քվեարկության օրը, ձայների հաշվարկը, արդյունքների ամփոփումը և հետընտրական զարգացումները։
Առաքելության կողմից արձանագրված բոլոր խախտումները և ահազանգերը հավաքագրվել ու հրապարակայնացվել են բաց և թափանցիկ եղանակով՝ youthvote.live և արդարքվե.հայ առցանց հարթակների, ինչպես նաև թեժ գծի (հեռախոսազանգ) միջոցով։ Այդ հարթակները հասանելի են եղել ոչ միայն առաքելության դիտորդներին, այլև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ ապահովելով ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության լրացուցիչ մեխանիզմ։
