top of page

ECS Erasmus + երկարաժամկետ ծրագիր Իսպանիայում

  • Jun 22
  • 1 min read

 #Երիտասարդական #ակումբների #դաշնությունը շարունակում է հայ երիտասարդներին ընձեռել միջազգային մասնագիտական և կամավորական փորձառության բացառիկ հնարավորություններ։

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր կազմակերպության անդամներ Նորայր Բեգլարյանը և Անահիտ Ալավերդյանը Եվրոպական համերաշխության կորպուսի (ESC) երկարաժամկետ ծրագրի շրջանակներում իրենց կամավորական ծրագիրն են իրականացնում #Իսպանիայում։


«Asociación Amigos de Europa» կազմակերպության հետ սերտ համագործակցությամբ՝ Նորայրն ու Անահիտը ակտիվորեն ներգրավված են Էրասմուս+ միջազգային նախագծերի իրականացման գործընթացներում, որտեղ նրանք զբաղվում են թիմերի հավաքագրմամբ, միջոցառումների կազմակերպմամբ ու տարածմամբ, ինչպես նաև կազմակերպության սոցիալական ցանցերի զարգացմամբ։

Շնորհավորում ենք Նորայրին ու Անահիտին և մաղթում ձեռքբերումներով ու անմոռանալի պահերով լի կամավորական մեկ տարի։


 
 
 

Comments


bottom of page