top of page
Search

Ակտիվ ԵԱԴ-ականները՝ Բելգիայում կայացած ուսուցողական ծրագրի մասնակիցներ

Երիտասարդական ակումբների դաշնության միջազգային գործընկեր կազմակերպություն MIJARC Europe-ը օգոստոսի 21-ից 25-ը Բելգիայում իրականացրեց «Let's go online» ուսուցողական դասընթացը։ Թեման օնլայն տիրույթում երիտասարդների ակտիվ մասնակցությունն էր որոշումների կայացման գործընթացում։

Միջազգային դասընթացին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան Երիտասարդական ակումբների դաշնության քարտուղարության անդամներ Սեդա Մկրտչյանը, Անի Պողոսյանը, Մարիամ Գրիգորյանը և Նիկ Գրիգորյանը։

Միջազգային ծրագրի 5 օրերի ընթացքում Հայաստանից, Ռումինիայից, Բուլղարիայից, Իտալիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Գերմանիայից, Բելգիայից, Նիդերլանդներից և Մալթայից ժամանած երիտասարդները ներկայացրին որոշումների կայացման գործընթացում երիտասարդների մասնակցության մակարդակը՝ յուրաքանչյուրն իր երկրի օրինակով։ Բացի այդ ծրագրի մասնակիցները ծանոթացան մասնակցության խթանման ժամանակակից մեթոդներին և գործիքներին, այցելեցին Բրյուսելում գտնվող «European Youth Forum»-ի գրասենյակ։

Երիտասարդական ուսուցողական ծրագիրն իր մեջ ներառում էր նաև հանդիպումներ բնագավառի փորձագետների հետ, որոնցից հատկապես հետաքրքիր էր Բելգիայի արտաքին գործերի նախարարություն տվյալների պահպանման գործակալության աշխատակցի հետ հանդիպումը, որի ընթացքում երիտասարդներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բանախոսին և ծանոթացան տվյալների պահպանման համար նախատեսված ժամանակակից, թվային մեթոդներին։

Ծրագրի ավարտից հետո բոլոր մասնակիցները մեծ սպասումներով և ոգևորությամբ վերադարձան իրենց երկրներ՝ չմոռանալով իրենց հետ «տանել» նաև առաջիկա ամիսների գործողությունների պլանը։

bottom of page