top of page
Search

Ամփոփում ենք «Fake-Not Fake» ծրագիրը

Երիտասարդական ակումբների դաշնությունը Հայկական Փի Ար ասոցիացիայի հետ համատեղ հուլիսի 13-ից 16-ը իրականացրեց «Fake-Not Fake» ուսուցողական ծրագիրը` Եվրոպական երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ։


«Fake-Not Fake» ուսուցողական ծրագրի շրջանակում մասնակիցները ծանոթացան մեդիագրագիտությանը: Քննարկումների արդյունքում կարևորվեց տարբերակել իրական տեղեկատվությունը ապատեղեկատվությունից: Մասնակիցները տեսական և գործնական գիտելիքներ ստացան մեդիագրագիտության հիմքում ընկած գաղափարների՝ տեղեկատվության ընկալման, ապատեղեկատվության տարածման, թիրախային խմբերի մասին:

«Այսօր մենք ապրում ենք թվային աշխարհում։ Նորագույն տեխնոլոգիաների դարաշրջանում սոցիալական մեդիան դարձել է կարևորագույն մեդիա հարթակներից մեկը, իսկ յուրաքանչյուր օգտատեր՝ մեդիա ստեղծող։ Երիտասարդները ստանում են զանազան տեղեկատվություն և պետք է կարողանան զատել սուտը ճշմարիտից, իսկ դրա միակ ճանապարհը կիրթ և վերլուծություն անելու ունակ հասարակությունն է», - նշում է ծրագրի ղեկավար Արման Գրիգորյանը։

Ծրագիրը ներառում էր ուսուցողական դասընթաց, որն իրականացվեց հուլիսին և հնարավորություն տվեց տասը մարզերի 20 երիտասարդների և երիտասարդական ակումբների համակարգողների ստանալ գիտելիքներ մեդիագրագիտության վերաբերյալ, ինչպես նաև պլանավորել տեղական դասընթացներ բոլոր տասը մարզերում։

Օգոստոս և սեպտեմբեր ամիսները հանգեցած էին մի շարք տեղական ծրագրերով՝ ուսուցական դասընթացներ, տարբեր վարժանքներ Սյունիքի, Վայոց Ձորի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Արարատի, Կոտայքի և Շիրակի մարզերում, հանդիպումներ ՏԻՄ-երի հետ, նոր ակումբների և երիտասարդների ներգրավվում և այլն։

Ծրագրի արդյունքների վերաբերյալ գործում է Medialiteracy.info էլ. կայքը, որն ամփոփում է տեղեկատվություն ինչպես ծրագրի, այնպես էլ արդյունքների վերաբերյալ, հասանելի է ուսուցողական գրականություն, կրթական խաղեր և այլն։

Ծրագրի կազմակերպիչների խոսքով ծրագիրը հնարավորություն տվեց համախմբելու երիտասարդներին և այն նոր ծրագրերի ու նախաձեռնությունների սկիզբ է ազդանշում։



Comentarios


bottom of page