
Նարինեն է Հակոբյան` Վահագնի, ով Երիտասարդական ակումբների դաշնության քարտուղարության անդամ է: Նարինեն սովորում է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Հանրային կառավարում բաժնում: Ասում է, որ ավարտելուց հետո կապ չունի, թե որտեղ կաշխատի, կարևորը` իրեն լավ և ռեալիզացված զգա:
Նարինեն, փաստորեն, բավականին երազկոտ, բայց նաև գաղտնապահ աղջիկ է. չի ցանկանում խոսել իր երազանքների մասին:
Լրագրողական քննիչ հայացքով երկար նայեցի Նարինեին, և նա վերջապես բացահայտեց իր բազում երազանքներից գոնե մեկը:

«Դե, այնպիսի երազանք է, որ բոլորն էլ կունենան. ցանկանում եմ ճամփորդել և տարբեր մշակույթների հետ ծանոթանալ: Անկեղծ ասած, ԵԱԴ-ը այս երազանքիս իրականացմանը շատ է նպաստում: Շնորհակալ եմ դրա համար», - ասում է Նարինեն:
Նրա անհատականությունը ընդգծում են իր անմիջականությունն ու պարտաճանաչությունը:
Այս գծերը Նարինեին շատ են օգնում կյանքում: Սեփական փորձով է հասկացել, որ երբ անմիջականություն ես դրսևորում մարդկանց հանդեպ, ինքդ էլ կարող ես հասկանալ, թե ինչքան անկեղծ են և թե որքանով են պատրաստ «բացվել»: Ըստ նրա այդ մոտեցումը շփումն ավելի հեշտ է դարձնում:
«Երբ զգում եմ, որ բավականաչափ անկեղծ չեն ինձ հետ, հասկանում եմ, որ տվյալ մարդը իմը չէ, այն մարդը չէ, ում հետ ես պատրաստ եմ կյանքիս որոշակի հատված անցկացնել», - ասում է Նարինեն:
