top of page
Search

ԵԱԴ անդամները մասնակցեցին բազմազանության մասին ծրագրի Լիտվայում



Սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 1-ը Լիտվայի Նևերսոնիս գյուղում տեղի ունեցավ «Diversity Academy» երիտասարդական փոխանակման ծրագիրը: Ծրագրին մասնակցում էին 36 երիտասարդներ 6 երկրից` Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Հյուսիսային Մակեդոնիա, Ուկրաինա և Լիտվա: ԵԱԴ ներկայացուցիչներն էին Անի Պողոսյանը, Նիկ Գրիգորյանը, Հրայր Պողոսյանը, Ելենա Մկրտչյանը, Գիսանե Հարությունյանը և Ռազմիկ Մնացականյանը:

Մասնակիցները բարելավեցին հաղորդակցման, ծրագրի կառավարման, հանրային խոսքի իրենց հմտությունները: Օգտագործելով ոչ ֆորմալ կրթական մեթոդներ` ուսումնասիրեցին սահմանափակ կարողություններով երիտասարդների կարիքները, երիտասարդական կազմակերպությունների և նրանց թիրախային խմբերի պահանջները, ինչպես նաև հնարավորություն ունեցան հանդես գալու համակարգողի դերում և ստեղծել իրենց կրթական սեմինարները: Հագեցած ու հետաքրքիր օրերը ամփոփեց ուղևորությունը դեպի Վիլնյուս և Տրակայ:

bottom of page