top of page
Search

ԵԱԴ առաջին քարտուղար Անի Պողոսյանը դարձել է YEE ցանցի նախագահության անդամ

Հուլիսի 1-7-ը Չեխիայի Բռնո քաղաքի Kapraluv Mlyn էկոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել “Create Your Grassroots” դասընթացը, որը ԵԱԴ գործընկեր կազմակերպության` YEE ցանցի ‘‘Let Grassroots Grow’’ երկարաժամկետ ծրագրի 2-րդ փուլն էր: Մասնակցում էին 24 երիտասարդներ 14 երկրներից: Երիտասարդական ակումբների դաշնությունը ներկայացնում էր Առաջին քարտուղար Անի Պողոսյանը:

5 օրվա ընթացքում մասնակիցները ուսումնասիրել և սովորել են բնապահպանական շարժումներ կառավարելու նոր մեթոդներ և գործիքներ, ինչպես նաև ստացել են գիտելիքներ տեղական իշխանությունների հետ կապվելու և ֆինանսավորում ստանալու մասին: Դասընթացի վերջում պլանավորվել են մի շարք տեղական ծրագրեր, որոնք կիրականացվեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Դասընթացին հաջորդել է կազմակերպության տարեկան ժողովը, որի ընթացքում անդրադարձ է եղել ամբողջ տարվա ընթացքում իրականացված ծրագրերին, քննարկվել են առաջիկա անելիքները և մշակվել պլաններ: Անի Պողոսյանն ընտրվել է կազմակերպության նախագահության անդամ որպես ծրագրերի պատասխանատու:

bottom of page