top of page
Search

ԵԱԴ բանավեճի ակումբը մեկնարկեց


Երիտասարդական ակումբների դաշնության բանավեճի ակումբը սույն թվականի սեպտեմբերի 3-ից սկսեց իր գործունեությունը: Մեծ ոգևորությամբ տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 10-ին ավարտվեց ակումբի առաջին առաջնության առաջին փուլը: Առաջնության պայծառ, երիտասարդ, տեղեկացված 25 մասնակիցները ցուցաբերեցին թեժ, հետաքրքիր, տեղեկատվական խաղեր: Ամենահմուտ, ամենաարդար ժյուրիի անդամները կիսվեցին իրենց փորձով և տվեցին օբյեկտիվ գնահատական մասնակից թիմերի ցուցաբերած խաղին:

Առաջին փուլի հաղթող թիմերն են՝ «Էլիտա», «The Power», «Ninja»:Բանավեճի թեմաներն էին «Սոցցանցերը ձևավորում են անհատի անձը», «Պահանջված ապրանքը գովազդի կարիք չունի» և «Աշխատանքը տանից ավելի արդյունավետ է»:


Բազմաթիվ քննարկումների, վերլուծությունների արդյունքում պարզ դարձավ,որ «Էլիտա» թիմը զբաղեցնում է առաջնության երրորդ հորիզոնականը: Առաջնության առաջին հորիզոնականի համար կպայքարեն «Ninja» և «The Power» թիմերը: Անհամբեր սպասում ենք եզրափակիչ խաղին:


bottom of page