top of page
Search

ԵԱԴ֊ը բնության հետ համաքայլ😊


Հոկտեմբերի 5֊7֊ը Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցավ «Բնության հետ համաքայլ» ծրագիր-դասընթացը: Դասընթացին ակտիվ մասնակցություն ունեցան Կոտայքի մարզի Երիտասարդական ակումբների դաշնության ակումբ-անդամներից կամավորներ, ինչպես նաև ԵԱԴ քարտուղարությունից և կամավորներից 7 անդամներ:

Դասընթացը Կոտայքի մարզի ԵԱԴ ակումբներից մեկի՝ Երիտասարդական ուսանողական հասարակական կազմակերպության նախաձեռնած հերթական ծրագրերից մեկն էր։ Ծրագրի սեմինարավարն էր ԵԱԴ Կոտայքի մարզի համակարգող Մարի Հովակիմյանը, ով իր խոսքում նշեց. «Ինչպես բոլոր ծրագրերում, այս ծրագրում ևս ծրագրի մեկնարկից սկսած ձևավորեցինք մեծ խումբ, որը տարաբնույթ թեմաների ու ոչ ֆորմալ կրթական համախմբվածության արդյունքում դարձավ իսկական ԹԻՄ։ Կարծում եմ ծրագիրը ինտերակտիվ ստացվեց և մասնակիցները իրենք դառնալով դասընթացի որոշ թեմաներում իրավիճակի կրող և կառավարող չհասցրեցին հոգնել։ Նմանաբովանդակ ծրագրերն առավել կարևոր են տարբեր իրավիճակներում կառավարչական ձիրք ցուցաբերելու համար»:

ԵԱԴ քարտուղարության անդամ Նելլի Չիբուխչյանն էլ անդրադարձավ դասընթացի հագեցվածությանը, մասնավորապես նշելով. «Իմ մասնակցած ամենահագեցած, ամենահետաքրքիր, ամենաինֆորմատիվ սեմինարն էր: Բացի առաջնորդությանը վերաբերվող ահռելի գիտելիքների պաշարից, ձեռք բերեցի նոր ընկերներ: Սեմինարի ընթացքում անցկացված յուրաքանչյուր խաղ, տեղեկատվական զեկույց ուներ իր հետաքրքրությունը»:

Լոռու մարզում ակտիվ կամավորական գործունեություն ծավալող ԵԱԴական Դավիթ Միրզոյանն էլ ասաց. «Ուսուցանող ծրագիր էր հետաքրքիր խաղերով, բանիմաց դասընթացավարով ու հրաշալի մարդկանցով»:

Մեր նոր, բայց արդեն իսկ ակտիվ կամավորներից Մերի Ենգիբարյանն էլ մասնակցություն ունեցավ այս ծրագրին և նշեց. «Ունեցանք շատ հագեցած 3 օրեր, ձեռք բերեցինք նոր ընկերներ: Իսկ ծրագիրը շատ հետաքրքիր և ուսուցանող էր»:

Շատ կարևոր ենք համարում մարզերի հետ ունեցած մեր սերտ համագործակցությունը և այսօր այդ ուղղությամբ բավականաչափ աշխատանքներ են տարվում: Կարևորում ենք երիտասարդների ակտիվ մասնակցությունը ո ՛ չ միայն միջազգային, այլև լոկալ հարթակներում:

bottom of page