top of page
Search

ԵԱԴ-ը մասնակցեց «Խնձորի փառատոն»-ին :)


Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ առաջին 🍏«Խնձորի փառատոնը»: 💁🏻‍♀️Երիտասարդական ակումբների դաշնության ներկայացուցիչներն իրենց մասնակցությունն ունեցան Նոր Գեղի համայնքապետարանի կազմակերպած Խնձորի փառատոնին։ Սա նոր համագործակցության սկիզբ է, որով Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը նպաստում է համայնքային զարգացմանը և երիտասարդների աշխուժացմանը😊 ԵԱԴ-ն կարևորում է իր թիմի՝ տեղական ծրագրերում ունեցած ներգրավվածությունն ու ակտիվությունը:

🍀Սա Կոտայքի մարզային ԵԱԴ ակումբի հետ ունեցած հերթական համագործակցությունն էր: Տոնի շրջանակներում համայնքի կենտրոնական հրապարակում տեղադրվեց խորհրդանշական խնձորի բրոնզաձույլ արձանը: ✅Արարողությանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հյուրեր: 🥰Փառատոնին գյուղի բնակիչները իրենց բերք ու բարիքն էին բերել ներկայացնելու՝ խնձորի տարբեր տեսակներ, խնձորից պատրաստված բազմաթիվ ուտեստներ, խմիչքներ: Առաջին անգամ Հայաստանում, պատրաստվել և ներկաներին է հյուրասիրվել մի քանի մետր երկարությամբ խնձորի կարկանդակը: Կոտայքի մարզում խնձորի փառաբանման նոր և գետաքրքիր ավանդույթի հիմք դրվեց, որին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ նաև ՀՀ ամենամեծ երիտասարդական կառույցը:


bottom of page