top of page
Search

ԵԱԴ-ի մարզային համակարգողների շարքը նոր ակտիվ երիտասարդներ համալրեցին


Մարտի 30-ին կայացավ Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) աշխատակազմի, մարզային համակարգողների և մարզային ներկայացուցիչների հանդիպումը:

ԵԱԴ ներկայացուցիչները ներկայացրեցին կազմակերպության անդամ ակումբների և երիտասարդական նախաձեռնությունների ռազմավարության նախագիծը, որը սահմանում է մարզային երիտասարդության ակտիվացման ու ԵԱԴ ներգրավման ուղենիշերը:

ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանը խոսեց մարզային համակարգողների իրավունքների և պարտականությունների մասին, իսկ կազմակերպության անդամները ներկայացրեցին առաջիկա տեղական և միջազգային ծրագրերը:

Հաշվի առնելով միջոցառմանը լայն ներգրավվածությունը ՀՀ բոլոր բնակավայրերից՝ կարելի է վստահորեն ասել, որ մարզերի երիտասարդները ավելի ակտիվ են քան երբևէ և գիտակցում են իրենց դերը մարզերում որակապես ավելի լավ կյանքի հնարավորություն ստեղծելու ու փոփոխությունների մեկնարկը տալու գործում:

Հանդիպմանը ներկա էին ԵԱԴ ներկայացուցիչներ բոլոր մարզերից, ինչպես նաև Արցախից և Ջավախքից:




bottom of page