Սիրելի՛ երիտասարդներ,
Կարևոր տարեդարձ ունենք այսօր՝ նոյեմբերի 10-ին։ Հայաստանի ամենամեծ երիտասարդական ՀԿ-ն՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը, դառնում է 23 տարեկան։ Կազմակերպությունը տարիներ շարունակ քայլում է երիտասարդների հետ՝ նրանց կարիքներին ու իղձերին համընթաց: ԵԱԴ-ն հազարավոր երիտասարդների համար եղել է լրացուցիչ, ոչ ֆորմալ կրթության, միջազգային հաղորդակցության, ընկերներ ձեռք բերելու ու սոցիալական կապիտալ կուտակելու վայր։
Երիտասարդներն ինքնակազմակերպմամբ, երիտասարդական ակումբներում միավորվելով, տարբեր ծրագրեր իրականացնելով կարող են զգալի արդյունքներ գրանցել, սակայն առանց պատշաճ պետական երիտասարդական քաղաքականության հնարավոր չէ լուծել առկա բազմաթիվ խնդիրներ, որոնք այսօր շատ են․ գործազրկության բարձր մակարդակ, որակյալ կրթություն ստանալու սակավ հնարավորություններ, տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործընթացներից գրեթե մեկուսացում։
Վստա՛հ ենք, բոլոր մարտահրավերները հաղթահարելու ենք համատեղ ուժերով, իրականություն ենք դարձնելու մեր ձգտումներն ու երազանքները՝ ունենալ պետություն, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ զարգացման ու ինքնադրսևորման լայն հնարավորություններ է ունենալու։
Շնորհավորում եմ Երիտասարդական ակումբների դաշնության տարեդարձի, ինչպես նաև Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ, մաղթում նորանոր ձեռքբերումներ։
Ատոմ Մխիթարյան
Նախագահ
10 նոյեմբերի, 2022թ
Comments