Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ) հայտարարում է կամավորների ընդունելություն 6 ամիս ժամկետով: Շաբաթական զբաղվածությունը՝ առնվազն
8 ժամ:
Փնտրում ենք հետևյալ հմտություններով անձանց՝
- Լուսանկարիչ (3 հոգի)
- Լրագրող-լուսաբանող (2 հոգի)
- Խմբագիրներ (2 հոգի)
- Կայքի խմբագիր (տեխնիկական)
- Միջոցառումների կազմակերպիչ (3 հոգի)
- Գրաֆիկ դիզայներ (2 հոգի)
Միջազգային քարտուղարի օգնական
Գործառույթներ՝
Օգնել միջազգային և տեղական ծրագրերի նախապատրաստական և ընթացիկ աշխատանքներում
Օգնել ադմինիստրատիվ, կազմակերպչական և բովանդակային հարցերում
Կազմել միջազգային գործընկերների հետ հանդիպումների արձանագրություններ
Օգնել նոր միջազգային կապերի հաստատման հարցում
Օգնել այլ ընթացիկ գործերում
Պահանջվող կարողություններ
Քննադատ մտածողություն
Լսելու կարողություն
Ընդհանուր պատկերը տեսնելու և վերլուծելու կարողություն
Թիմային աշխատանքի և մարդկանց հետ շփումների սիրահար
Feedback լսելու կարողություն
Զարգանալու և արագ աճելու ցանկություն
Կամավորների և մարդկային ռեսուրսների հետ աշխատելու բազային ունակություններ
Ստեղծարարություն, ինովացիա սիրող անձ
**բոլոր աշխատանքներն իրականացվելու են միջազգային քարտուղարի հետ միասին/համակարգմամբ
Գլխավոր քարտուղարի օգնական
Գործառույթներ՝
Կազմել արձանագրություններ ժողովների և միջազգային գործընկերների հետ հանդիպումների ընթացքում
Կազմել հայտարարություններ տեղական և միջազգային ծրագրերի համար
Իրականացնել հարցազրույցներ տեղական և միջազգային ծրագրերի մասնակիցների հետ
Օգնել միջազգային ծրագրերի մասնակիցներին վիզայի և տոմսերի ձեռք բերման հարցում
Աշխատել կամավորների հետ տարատեսակ միջոցառումների և ծրագրերի շրջանակներում
Օգնել տեղական միջոցառումների ընթացքում կազմակերպչական աշխատանքներին
Մասնակցել կազմակերպության համար կարևոր հանդիպումներին
Այլ առաջադրանքներ
**բոլոր աշխատանքներն իրականացվելու են գլխավոր քարտուղարի հետ միասին/համակարգմամբ
Կամավորության ավարտից հետո տրվում է հավաստագիր և երաշխավորագիր (անհրաժեշտության դեպքում):
Եթե հետաքրքրված եք, խնդրում ենք լրացնել այս դիմում-հայտը:
Դիմումների վերջնաժամկետ՝ հուլիսի 1
Comments