top of page
Search

Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի ուղերձը երիտասարդության միջազգային օրվա

Սիրելի՛ երիտասարդներ


Հայաստանի ամենամեծ երիտասարդական հասարակական կազմակերպության՝ Երիտասարդական ակումբների դաշնության անունից սրտանց շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ:

Երիտասարդությունը միշտ առաջամարտիկն է եղել փոփոխությունների ու առաջընթացի, այսօր, սակայն, մեր պետությունը որևէ կերպ չի նպաստում երիտասարդների ինքնադրսևորմանն ու զարգացմանը։ Նույնիսկ գոյություն ունեցող փոքրաթիվ ծրագրերի ազդեցությունը չնչին է, որովհետև անթույլատրելի ցածր է դրանց վերաբերյալ իրազեկվածության մակարդակը։


Մինչդեռ երիտասարդների խնդիրները շատ են. գործազրկության բարձր մակարդակ, որակյալ կրթություն ստանալու նվազող հնարավորություններ, տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործընթացներից գրեթե մեկուսացում։

Իմացե՛ք, բոլոր մարտահրավերները կարելի է հաղթահարել համատեղ ուժերով, իրականություն դարձնելով մեր ձգտումներն ու երազանքները։

Թո՛ղ հայ երիտասարդների բոլոր նախաձեռնությունները հաջողությամբ պսակվեն՝ ի շահ մեր ժողովրդի:

***

1999 թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվեց #Երիտասարդության #միջազգային #օր։ Այն ընդունվել է 1998 թ. օգոստոսի 12-ին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ։ Տոնը հռչակվել է երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին երիտասարդության իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով:

Subscribe to our newsletter

Comments


bottom of page