🌟 Երիտասարդական ակումբների դաշնությունը հրավիրում է 16-ից 35 տարեկան բոլոր երիտասարդներին, երիտասարդական աշխատանքով, կամավորությամբ հետաքրքրվող անձանց, հասարակական կազմակերպություններին ներկա գտնվելու սեպտեմբերի 16-ին սպասվող #Երիտասարդական_համաժողովին։
Երիտասարդական համաժողովի հիմնական նպատակն է երիտասարդական ՀԿ-երի մասնակցությամբ քննարկել երիտասարդական աշխատանքի և կամավորության խթանման, երիտասարդների ակտիվ ներգրավման և մասնակցության, մարզաբնակ երիտասարդների խնդիրների վերհանման, կամավորության և երիտասարդական քաղաքականության ոլորտներում օրենսդրական նախաձեռնությունների և մի շարք այլ հարցեր։ Համաժողովի ընթացքում ներակայացվելու է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող ԿԱՄԱՎՈՐ․ՀԱՅ ծրագիրը և դրա շրջանակներում ստեղծված նոր հարթակը՝ kamavor.org կայքը։
🗓 Օր՝ սեպտեմբերի 16
🕚 Ժամ՝ 11։00
🏨 Վայր՝ Անի Պլազա հյուրանոց (հասցե՝ Սայաթ-Նովա 19)
Գրանցման հղումը՝ https://shorturl.at/jLMPQ
- - - - - - - -
Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999 թվականին և միավորում է 100-ից ավելի կազմակերպություններ, ակումբներ, կենտրոններ, նախաձեռնություններ Հայաստանի մարզերից, Ջավախքից և Արցախից։ Գործունեության 22 տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ տեղական և միջազգային ծրագրեր, ինչպես նաև նպաստել հազարավոր երիտասարդների կրթությանն ու զարգացմանը:
Comments