top of page
Search

Երիտասարդական քաղաքացիական հարթակները գնալով կրճատվում են

Մարտի 2-ից 6-ը Ստրասբուրգում տեղի ունեցավ «Քաղաքացիական տարածքի կրճատումն ու դրա ազդեցությունը երիտասարդների ու կազմակերպությունների վրա» ("Shrinking civil space and its effects on young people and their organisations'') թեմայով ուսուցողական դասընթացը, որին մասնակցեցին ԵԱԴ անդամներ Անի Եղիազարյանը և Հայկ Քալանթարյանը։

Ծրագիրը կազմակերպվել էր Եվրոպական երիտասարդական ակումբների համադաշնության (ECYC) և Եվրոպայի գյուղական երիտասարդություն (Rural Youth Europe) կազմակերպությունների համատեղ ջանքերով, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի երիտասարդական բաժնի աջակցությամբ։ Դասընթացի հիմնական նպատակն էր երիտասարդական աշխատանքի և երիտասարդության կողմից իրականացվող գործողությունների միջոցով հզորացնել երիտասարդական կազմակերպությունները և երիտասարդներին, ինչպես նաև նպաստել քաղաքացիական հասարակության համար տարածքների և հարթակների ընդլայնմանը:

Ծրագիրն օգնեց մասնակիցներին հասկանալ քաղաքացիական հասարակության առջև ծառացած խնդիրները, դրա ազդեցությունը երիտասարդական կազմակերպությունների և երիտասարդների վրա։ Կրթական հանդիպումը փորձի փոխանակման համար լավ հնարվորություն հանդիսացավ՝ համախմբելով միևնույն խնդիրն ունեցող տարբեր երիտասարդների, որոնք ներկայումս զբաղված են քաղաքացիական հարթակների նեղացմանը հակազդող գործունեություն իրականացնելով։

Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան թեման մանրամասն քննարկելու Եվրոպայի խորհրդի Միջազգային հասարակական կազմակերպությունների համաժողովի նախագահ Աննա Ռուրկայի, ինչպես նաև Երիտասարդական խորհրդատվական խորհրդի անդամ Լեոնե Մարտինի հետ։

Ծրագրի ընթացքում մշակվեց, իսկ վերջում ներկայացրվեց մասնակիցների անձնական պատմություններն այն մասին, թե ինչպես են առնչվել վերոնշյալ խնդրին։ Քննարկվեցին այն լուծումները, որոնցով հնարավոր է եղել խնդիրները հաղթահարել։ Մասնակիցների անձնական պատմությունները հավաքվելու են մեկ միասնական հարթակում և հասանելի են լինելու բոլորին։ Եվրախորհուրդը ունի հատուկ էջ, որտեղ հավաքվում են կրճատվող քաղաքացիական տարածքի վերաբերյալ նյութեր, որին կարող եք ծանոթանալ այստեղ 👉🔗https://www.coe.int/en/web/youth/shrinking-space ։

bottom of page