top of page
Search

Երիտասարդները եղն ու բրինձը հազրել են…


Բարեկենդանի տոնը նշվում է Թեղենիքում: Երիտասարդական ակումբների դաշնության անդամները «Ազգային ավանդական տոնացույցը երիտասարդների մատուցմամբ» ծրագրի շրջանակում նախ ծանոթացել են ազգային ավանդական տոնացույցում ընդգրկված տոների կազմակերպման առանձնահատկություններին, ապա իրենց ձեռքբերած գիտելիքները գործնականում կիրառելու նպատակով մասնակցում են Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում իրականացվող Բարեկենդանի համաժողովրդական տոնախմբությանը:

Երիտասարդներն ակտիվ մասնակցություն են ունեցել Բարեկենդանին նվիրված երգ ու պարի, ժողովրդական խաղերի, դիմակահանդեսի, հացաթխման, Սուտլիկ հարսանիքի արարողությանը:

«Համաշխարհայնացման այս գործընթացներում ազգային ավանդական արժեքների պահպանումն ու տարածումը էական նշանակություն ունեն: Դրա լավագույն ձևը երիտասարդներին ազգային տոնացույցում ընդգրկված տոների կազմակերպմանը մասնակից դարձնելն է: Այս նպատակն է հետապնդում Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) կողմից իրականացվող երկարաժամկետ ծրագիրը: Այսօրվա մասնակից երիտասարդները վաղն իրենք են հանդես գալու ազգային արժեքների հիմքի վրա խարսխված նոր նախաձեռնություններով»,- ծրագրի կարևորության մասին ներկայացնում է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը: