Կերտելով խաղաղության վաղվա առաջնորդներին
- Federation of Youth Clubs of Armenia
- Jun 23
- 1 min read
Երիտասարդական ակումբների դաշնության հինգ հոգուց բաղկացած պատվիրակությունը մեկնել էր գեղատեսիլ Բակուրիանի՝ մասնակցելու MIJARC EUROPE-ի կողմից կազմակերպված Խաղաղություն խորագիրը կրող հնգօրյա թրեյնինգ-ծրագրին:
Ծրագրի ընթացքին միացել էին պատվիրակներ՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Վրաստանից, Պորտուգալիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Իսպանիայից և Ռումինիայից:
Թրեյնինգի ընթացքում ուսուցանվեցին կոնֆլիկտների լուծման եղանակները, ընդգծվեց միջմշակութային երկխոսության կարևորությունն ու կայուն խաղաղության ցանցերի կառուցումը: Յուրաքանչյուր թեմատիկ քննարկում հագեցած էր ինտերակտիվ թիմային առաջադրանքներով և խմբային քննարկումներով:
Այս վերապատրաստումը մեծ փորձառություն էր ԵԱԴ պատվիրակության համար:
Մեծ շնորհակալություն հյուրընկալող կողմին և բոլոր մասնակիցներին՝ ծրագրի ողջ ընթացքը անմոռանալի և հիշարժան դարձնելու համար: Միասին մենք ապացուցում ենք, որ խաղաղությունը զուտ երազանք չէ՝ այն ամենօրյա աշխատանք է, որը կարող ենք կառուցել միայն միասին:

Comments