#Երիտասարդական#ակումբների#դաշնությունում հյուրընկալվել էր Եվրոպայի քոլեջի (Նատոլին) շրջանավարտ #Տաթևիկ_Հովհաննիսյանը, ով երիտասարդներին ներկայացրեց քոլեջի կրթական ծրագրերը, առկա հնարավորությունները, ինչպես նաև մագիստրոսական կրթությունը Նատոլինում շարունակելու հիմնական առավելությունները։

Դե իսկ հանդիպման վերջում հարց-պատասխանի ձևաչափով ներկաները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։
- - - - - -
Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999 թվականին և միավորում է 100-ից ավելի կազմակերպություններ, ակումբներ, կենտրոններ, նախաձեռնություններ Հայաստանի մարզերից, Ջավախքից և Արցախից։ Գործունեության 22 տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ տեղական և միջազգային ծրագրեր, ինչպես նաև նպաստել հազարավոր երիտասարդների կրթությանն ու զարգացմանը:
Comments