Search

Հաղթող ենք ճանաչվել Lifelong Learning Awards 2020-ում

Երիտասարդական ակումբների դաշնության անդամ «Սոցիալական և երիտասարդական աշխատողներ» հասարակական կազմակերպության ծրագիրը հաղթող է ճանաչվել «Lifelong Learning Awards 2020» մրցանակաբաշխությանը:

«Կամավորական երիտասարդական աշխատանքի ճանաչումը որպես աշխատունակության գրավական» ծրագիրը լավագույնն է ճանաչվել «Սովորելը կարևոր է. հմտությունների ապագան» անվանակարգում:

Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր Lifelong Learning Platform-ի կողմից:

«Lifelong Learning Awards» մրցանակաբաշխության (միջոցառման ձայնագրությունը կարող եք տեսնել այստեղ՝ 2։25։50 րոպեից) միջոցով LLLPlatform-ն ընդգծում է իր ստանձնած հանձնառությունը` նպաստելու կրթության և ուսուցման ոլորտում ստեղծարարությանը և ներառականությանը: «Lifelong Learning Awards»-ի նպատակն է նորարարական ուսուցման մոդելը, որն է՝ կրթություն ամբողջ կյանքի ընթացքում, տեսանելի դարձնել հանրային մեծ լսարանի համար:



Այս տարվա մրցանակաբաշխության թեման «Ցկյանս ուսուցումը կայուն հասարակությունների համար» խորագիրն էր կրում: Նման բացառիկ թեմայի համար հատուկ ժյուրիի կազմ էր հաստատվել։


Մրցանակաբաշխության հայտադիմումների քանակը 1200 էր՝ աշխարհի 32 երկրից, սակայն ընդամենը 3 անվանակարգերի համար հաղթող է ճանաչվել երեք ծրագիր:


«Կամավորական երիտասարդական աշխատանքի ճանաչումը որպես աշխատունակության գրավական» «Erasmus+» երկարաժամկետ

ծրագիրը մշակվել է «Սոցիալական և երիտասարդական աշխատողներ» ՀԿ և վերջինիս եվրոպական գործընկերների կողմից։ Այն նպատակ ունի բարձրացնելու կամավորական երիտասարդական աշխատանքի ճանաչումը հանրության և երիտասարդական ոլորտի գործատուների շրջանում՝ տեղական, տարածաշրջանային և ազգային մակարդակներում ճանաչելու և հաստատելու երիտասարդների կամավորությունը, ինչպես նաև զարգացնելու կամավորների հմտությունները և դրանք կապելու աշխատաշուկայի հետ ոչ ֆորմալ ուսուցման շնորհիվ ձեռք բերված ունակությունների և գիտելիքների վավերացման միջոցով:



Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել LLLPlatform-ին և ժյուրիին Երիտասարդական ակումբների դաշնության անդամ կազմակերպության ծրագիրը բարձր գնահատելու և լայն ճանաչման արժանացնելու համար՝ նպաստելով կամավորական երիտասարդական աշխատանքին և երիտասարդական ոլորտի միջոցով ձեռք բերած կարողությունների վավերացմանը, ինչը հնարավորություն է տալիս երիտասարդներին դառնալու ցկյանս սովորողներ:

  • Black Facebook Icon
  • Black YouTube Icon
  • Black RSS Icon

© Federation of Youth Clubs of Armenia - 2016

Designed & Made by "PRactice" Public Relations Agency
www.ArmPR.org