
ԵԱԴ-ը ուրախ է տեղեկացնել Էրազմուս+ «Երիտասարդ առաջնորդների և երիտասարդական կազմակերպությունների կարողությունների հզորացումը համայնքային կյանքին նշանակալի մասնակցության համար» կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում նոր միջազգային համագործակցության մեկնարկի մասին:
Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել երիտասարդների առաջնորդական հմտությունները և աջակցել տեղական երիտասարդական կազմակերպությունների հաստատմանը և կարողությունների զարգացմանը` մասնակցելու համայնքային քաղաքականության մշակման աշխատանքներին Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Պորտուգալիայի գյուղական շրջաններում:
Ծրագիրը կունենա մի քանի փուլ, որտեղ գյուղական երիտասարդության հզորացման տրամաբանական շարունակությունը և համայնքային քաղաքականության մշակման աշխատանքներին մասնակցությունը ԵԱԴ-ի կողմից կաջակցվի հետևյալ կերպ.
- Բացահայտել և սովորել երիտասարդության ներգրավվածության լավագույն փորձը Պորտուգալիայում, ուսումնասիրել երիտասարդների և քաղաքականություն մշակողների միջև փոխգործակցության մեխանիզմները և նախաձեռնել 20 երիտասարդների կարողությունների հզորացումը Պորտուգալիայում անցկացվող կրթական ծրագրի շրջանակում (5-13 ապրիլ, 2020 թ.): Ինտենսիվ 7-օրյա ծրագիրը ուղղված է լինելու Պորտուգալիայում տեղական քաղաքականության զարգացման գործում երիտասարդության ներգրավվածության լավագույն փորձի ուսումնասիրմանը:
Ծրագիրը ներառելու է այցելություն Էվորա քաղաքի Կրթության նախարարություն, այցեր Պորտուգալիայի ներքին 3 գյուղական բնակավայրեր՝ Կուբա, Վիդիգեիրա և Ալվիտու, որտեղ ծր