top of page
Search

Հրապարակվել է Եվրոպայի խորհրդի միջազգային ՀԿ-ների համաժողովի զեկույցը


Եվրոպայի խորհրդի միջազգային հասարակական կազմակերպությունների համաժողովի կողմից հրապարկվել է Հայաստանում «Քաղաքացիական մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում» զեկույցը։


Այն պատրաստվել է 2019-ի նոյեմբերի 27-29-ը ԵԽ ՄՀԿ-ների համաժողովի պատվիրակության Հայաստան կատարած այցի արդյունքում։


Այցի ընթացքում հյուրընկալող կազմակերպությունը` Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) կազմակերպել է երկու հանդիպում ավելի քան 50 հասարակական կազմակերպությունների հետ` մարդու և քաղաքացիական իրավունքների պաշտպանության, իրավաբանական և կանանց , երիտասարդության հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ։


Եվրոպայի Խորհրդում Հայաստանի մշտական ​​ներկայացուցչությունը հանդիպումներ է կազմակերպել մի շարք պետական ​​մարմինների հետ` Արդարադատության նախարարություն, Արտաքին գործերի նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ԱԺ ԵԽԽՎ հայկական պատվիրակություն, Երևանի քաղաքապետարան և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:


Զեկույցում հատկապես ընդգծվում է առավել առաջադեմ հանրային քաղաքականություններ ներդնելու և կայուն մասնակցային ժողովրդավարության զարգացման անհրաժեշտությունը։ Այս ամենը պետք է հանգեցնի հետևյալին՝