top of page
Search

Մասնակիցների կանչ․ դասընթաց ուսուցանողների համար

Արցախցի երիտասարդներին հրավիրում ենք մասնակցելու «Տեղական ժողովրդավարության երիտասարդ դեսպաններ» վերապատրաստողների համար նախատեսված եռօրյա դասընթացներին, որոնք տեղի կունենան հուլիսին և օգոստոսին:

Դասընթացի ընտրված մասնակիցները ձեռք են բերելու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության և լիազորությունների, ՏԻՄ-երի ընտրությունների, տեղական հանրաքվեների, ավագանու նիստերի, խորհրդակցական մարմիններում ընդգրկվելու, որոշումների գործընթացի մեջ ներգրավվելու և տեղական ժողովրդավարության գործիքների ու մեխանիզմների վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ։





Դասընթացներին մասնակցելու հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 31-ն է:


Սույն նախաձեռնությունն իրականացվում է Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) կողմից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության կողմից և իրականացվում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։ 


Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ԵԱԴ գրասենյակի հետ․

Հեռ՝ 010588768, 091200798

Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ արցախցի երիտասարդներին ծանոթանալ համայնքի կառավարման առանձնահատկություններին, տեղական ժողովրդավարության գործընթացներում բնակիչների մասնակցության մեխանիզմներին, ակտիվորեն ներգրավվել համայնքային կյանքում և զարգացնել սեփական առաջնորդական հմտությունները:


Ծրագիրն իրականացվելու է մի քանի փուլով․
Առաջին փուլում կազմակերպվելու են եռօրյա դասընթացներ վերապատրաստողների համար:
Երկրորդ փուլում վերապատրաստված երիտասարդները կազմակերպելու են մեկօրյա տեղական դասընթացներ իրենց բնակավայրերում:
Երրորդ փուլում՝ ստեղծվելու են տեղական ժողովրդավարության «դեսպանատներ» և երիտասարդ «դեսպանների» ցանց:

Իմացե՛ք ավելին՝





Recent Posts

See All

コメント


bottom of page