top of page
Search

Մաքուր Աշտարակ․ հանդիպում-քննարկում

#Երիտասարդական #ակումբների #դաշնության Արագածոտնի մարզի #ԵԱԴ_անդամներ Արաքսյա Ղազարյանը և Արմինե Միրզախանյանը Աշտարակ քաղաքում նախաձեռնել էին հերթական համայնքային միջոցառումը։


ԵԱԴ անդամները և մի խումբ այլ երիտասարդներ միասին քննարկեցին կամավորության, կամավորական աշխատանքների կարևորության մասին՝ ընդգծելով նմատատիպ նախաձեռնությունների նշանակությունը համայնքային կյանքի առաջընթացի հարցում։

Հանդիպումը չսահմանափակվեց միայն խոսքերով, այլ վերածվեց ակտիվ գործողության: Քննարկումից հետո երիտասարդները նախաձեռնեցին մաքրապատման աշխատանքներ Աշտարակում՝ փորձելով համատեղ ուժերով նպաստել համայնքային բարօրությանը։


- - - - - -

Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999 թվականին և միավորում է 100-ից ավելի կազմակերպություններ, ակումբներ, կենտրոններ, նախաձեռնություններ Հայաստանի մարզերից, Ջավախքից և Արցախից։ Գործունեության 22 տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ տեղական և միջազգային ծրագրեր, ինչպես նաև նպաստել հազարավոր երիտասարդների կրթությանն ու զարգացմանը:


Hozzászólások


bottom of page