top of page
Search

Սովորում ենք առողջ ապրել․ծրագիր Բակուրիանիում

Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) 5 հոգանոց պատվիրակությունը դեկտեմբերի 10-ից 21-ը մասնակցեց Վրաստանի Բակուրիանի քաղաքում տեղի ունեցող ''Healty life=Wealthy life'' միջազգային երիտասարդական փոխանակման ծրագրին։

Ծրագրին մասնակցում էին եվրոպական ութ երկրի երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր հնարավորություն ունեցան կիսվել իրենց գաղափարներով, առաջ քաշել նոր գաղափարներ, ծանոթանալ մասնակից երկրների մշակույթին ու ավանդույթներին, ձեռք բերել նոր ընկերներ և ամենակարևորը՝ ստանալ նոր գիտելիքներ և կիրառել սեփական երկրում։

Ծրագրի հիմքում առողջ ապրելակերպն էր, որի ընթացքում մասնակիցները ոչ միայն ստացան այդ մասին գիտելիքներ, այլ նաև սկսեցին կիրառել իրենց առօրյայում։ Տասը օր շարունակ՝ մասնակիցները սնվում էին բացառապես առողջ սնունդով, զբաղվում սպորտով, այնուհետև ստանում տեսական ու գործնական գիտելիքներ՝ և կիսվում միմյանց հետ։

Ծրագրին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Սլովենիայի, Մակեդոնիայի, Բուլղարիայի և Պորտուգալիայի շուրջ քառասուն երիտասարդ։

Ծրագիրը հնարավորություն տվեց ոչ միայն ստանալ ոչ ֆորմալ կրթություն, այլ նաև տարբեր երկրների երիտասարդների հետ կիսվել իրենց գիտելիքներով, փորձով, ծանոթանալ տարբեր երկրների մշակութային ժառանգությանը և ձեռք բերել նոր ծանոթություններ։

Տասնօրյա ծրագրի շրջանակում յուրաքանչյուր օր կազմակերպվում էր տարբեր երկրների մշակութային երեկոներ, որտեղ ներկայացվում էր տվյալ երկրի մշակույթը, ավանդույթները, ավանդական ուտեստները:

Ծրագրի շրջանակում կազմակերպվեց նաև էքսկուրսիա Բորժոմի քաղաք՝ տեսնելու Միրզա-Ռիզա-խանի տունը, պատկերասրահը, տեղի կոլորիտային փողոցները, ինչպես նաև փորձելու «Բորժոմի» հանքային ջուրը։ Օրվա անմնացորդ մասը կազմեց քայլարշավը Բորժոմիի անտառում։


Հիշեցնենք, որ Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999 թվականին և միավորում է 100-ից ավելի կազմակերպություններ, ակումբներ, կենտրոններ, նախաձեռնություններ Հայաստանի մարզերից, Ջավախքից և Արցախից։ Գործունեության 22 տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ տեղական և միջազգային ծրագրեր, ինչպես նաև նպաստել հազարավոր երիտասարդների կրթությանն ու զարգացմանը։

Subscribe to our newsletter

Comments


bottom of page