top of page
Search

Վարդավառը գալիս ա...😊


Վարդավառը գալիս ա…🤗 🌸Ծաղիկը ցնծալիս ա…

Իսկ դուք չեք դիմանում ամառային շոգին:🤔

💁🏻‍♀️Ի՞նչ հետաքրքիր բան կարելի է անել Վարդավառին: ✅✅✅Երիտասարդական ակումբների դաշնությունն արդեն 6️⃣-րդ տարին է, ինչ պատասխանում է ձեր հարցին: 🤗🤗🤗Իհարկե, եկեք Գառնի` մեզ հետ մասնակցելու Վարդավառ միջազգային փառատոնին: Բացի ավանդական 💦ջրոցուց` դուք կծանոթանաք Հայաստանի🇦🇲 տարբեր մարզերի Վարդավառը նշելու ավանդույթներին, կերակրատեսակներին🍲, պարերին ու երգերին:🎼🎤🎬 Ժամանակի մեջ ճամփորդություն🛤 կիրականացնեք դեպի Հին Հայաստան, ականատես կլինեք վարդավառյան հնագույն արարողություններին: 😇 Հանդիպում կունենաք նույնիսկ հեթանոսական աստվածներ Վահագնի և Աստղիկի հետ, ովքեր հատուկ ժամանելու են Գառնի` ձեզ հետ լուսանկարվելու և շփվելու համար:🎬 🤗Վարդավառ միջազգային փառատոնն այս տարի նորություն էլ ունի. Վարդավառի թեմատիկայով նոր քվեստ խաղ կանցկացվի հատուկ արկածասերների համար❗️❗️❗️ 😇Դե՛ ինչ, անհամբեր սպասում ենք ձեզ Գառնու տաճարի տարածքում՝ Վարդավառի օրը, հուլիսի 28-ին` միասին երգելու, պարելու, զվարճանալու և, իհարկե, հավեսով թրջվելու համար:

Երիտասարդական ակումբների դաշնությունը հրավիրում է բոլոր-բոլորին🌸❤️


bottom of page