top of page
Search

Տեղեկատվական հանդիպում Կապանում

#Երիտասարդական #ակումբների #դաշնության Սյունիքի մարզի #մարզային_համակարգող Անի Սարգսյանը նախաձեռնել էր հերթական միջոցառումը՝ այս անգամ #Կապան քաղաքում։


Ծրագրի նպատակը Կապանի երիտասարդներին նոր գիտելիքներով ու հմտություններով զինելն էր՝ ծանոթացնելով Եվրոպական միության, միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից առաջարկվող հնարավորություններին։

Մասնակիցները տեղեկացան ԵՄ տարբեր փոխանակման ծրագրերի, առկա դրամաշնորհների, դրանց դիմելու հնարավոր եղանակների մասին։


Հանդիպմանը հեռավար կարգով միացել էր նաև ԵԱԴ քարտուղարության անդամ Նաիրա Կարապետյանը, ով ներկայացրեց կազմակերպության մասին, ինչպես նաև կիսվեց իր փորձով և գիտելիքներով։


- - -

Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999 թվականին և միավորում է 100-ից ավելի կազմակերպություններ, ակումբներ, կենտրոններ, նախաձեռնություններ Հայաստանի մարզերից, Ջավախքից և Արցախից։ Գործունեության 22 տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ տեղական և միջազգային ծրագրեր, ինչպես նաև նպաստել հազարավոր երիտասարդների կրթությանն ու զարգացմանը:

Subscribe to our newsletter

 

Comments


  • Black Facebook Icon
  • Black YouTube Icon
  • Black RSS Icon

© Federation of Youth Clubs of Armenia - 2024

Designed & Made by "PRactice" Public Relations Agency
www.ArmPR.org

Գրանցվի՛ր ԵԱԴ էլ. խմբում/ Join our E-group!

bottom of page