#Երիտասարդական #ակումբների #դաշնության քարտուղարության անդամները հյուրընկալվել էին Հայաստանի եվրոպական համալսարան։
![](https://static.wixstatic.com/media/1f579a_65feacc3c0744e16875f803c7df9d7c4~mv2.jpg/v1/fill/w_980,h_653,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/1f579a_65feacc3c0744e16875f803c7df9d7c4~mv2.jpg)
ԵԱԴ անդամները հանդիպեցին ուսանողների հետ և ներկայացրեցին կազմակերպության նպատակներն ու առաքելությունը, խոսեցին տեղական ծրագրերի մասին, ինչպես նաև Էրազմուս+ հնարավորությունների մասին։
![](https://static.wixstatic.com/media/1f579a_c017e51ab1dd46b68f0872abdf0b294d~mv2.jpg/v1/fill/w_980,h_653,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/1f579a_c017e51ab1dd46b68f0872abdf0b294d~mv2.jpg)
Շնորհակալություն ենք հայտնում European University of Armenia / Հայաստանի Եվրոպական համալսարան-ին համագործակցության և կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար։
- - - - - -
Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999 թվականին և միավորում է 100-ից ավելի կազմակերպություններ, ակումբներ, կենտրոններ, նախաձեռնություններ Հայաստանի մարզերից, Ջավախքից և Արցախից։ Գործունեության 22 տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ տեղական և միջազգային ծրագրեր, ինչպես նաև նպաստել հազարավոր երիտասարդների կրթությանն ու զարգացմանը:
Comments