top of page
Search

Ֆերմերային այցերով դեպի Կոտայքի մարզ🚌


Մարտին Հայաստանի Երիտասարդական ակումբների դաշնությունը, համագործակցելով MIJARC Europe միջազգային երիտասարդական ցանցի հետ, կազմակերպել էր տեղական այց դեպի Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի մի շարք գյուղատնտեսական տնտեսություններ: Այցելությունների շղթան սկսվեց մի շարք հանդիպումներով` տեղի երիտասարդության ներկայացուցիչների, ինչպես նաև համայնքային և մարզային իշխանությունների հետ:

Դեպի Հայաստանի մի քանի գյուղատնտեսական տնտեսություններ կազմակերպված տեղական այցը միավորեց կազմակերպության ավելի քան 20 երիտասարդ կամավորների և անդամների, ինչպես նաև ներկայացուցիչների Կոտայքի մարզի համայնքային և մարզային իշխանություններից:

Նախքան այցը կազմակերպությունը կապ էր հաստատել Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչ, ԵԱԴ-ի՝ Կոտայքի մարզի համակարգող Մարի Հովակիմյանի հետ, ում հետ էլ քննարկվել են այցի մանրամասները: Այցը համակարգում էին Նոր Գեղի համայնքի ղեկավար Վարդան Պապյանը և նրա աշխատակազմը: