top of page
Search

ԵԱԴ-ականները մասնակցեցին «Հետևիր կրթությանդ» ծրագրին



Հուլիսի 10-19-ը Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) 6 անդամներ մասնակցեցին «Հետևիր կրթությանդ» երիտասարդների փոխանակման ծրագրին։ Ծրագրին մասնակցում էին Կիպրոսից, Լիտվայից, Ռումինիսայից և Ուկրաինայից ժամանակ երիտասարդների խմբեր։ Փոխանակման ծրագիրը տեղի ունեցավ Կիպրոսի հանարապետության Կիպերունտա ավանում։

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող փոխանակման ծրագիրն արտալսարանային կրթության մոդելի ինտեգրման փորձ էր՝ ներառելով կրթության ձևերի բազմազանություն։ Ոչ-ֆորմալ կրթական ձևի վրա հիմնված դասընթացների կիզակետում մասնակիցների ինտելեկտուալ, ֆիզիկական, էմոցիոնալ և հոգևոր աճի միտումն էր։ Ծրագրի նպատակն էր նաև մի հարկի տակ հավաքել տարբեր երկրներից երիտասարդների, երիդասարդ առաջնորդների և աշխատողների՝ իրենց գաղափարներով և փորձով կիսվելու հնարավորություն տալ, միաժամանակ բարձրաձայնել ոլորտի հնարավոր խնդիրների մասին։

Ծրագիրը մեկտեղեց նաև քննարկումներ, ուսումնական այցեր, հանդիպումներ, շրջայցեր։ Հասարակական կազմակերպությունների աշխատանքի բարելավման մոդելի վերաբերյալ քննարկուման արդյունքում մշակվեց հկ-ների աշխատանքն էլ ավելի ներառական և ժողովրդավարական ուղղվածության բերելու աշխատանքային պլան, որն ապահովում է ազատ խոսքի անվտանգ «տարածք»։ Ծրագիրը նպատակ ուներ նպաստել այսօրվա և վաղվա երիտասարդների անձնական աճին ու զարգացմանը։

Ծրագրի շրջանակում մասնակիցները հետազոտական այց կատարեցին նաև Լիմասոլ քաղաք։

Ծրագրի գործընկերն է Կիպրոսի «Կիպերունդա» երիտասարդական կենտրոնը։


bottom of page