top of page
Search

Երիտասարդության հնարավորությունները. միջազգային ծրագրեր



Ի՞նչ հնարավորություններ ունի երիտասարդությունն այսօր: Որո՞նք են երիտասարդության առջև ծառացած խնդիրները և ինչպե՞ս կարելի է հաղթահարել դրանք: Փակ սահմաններ, սահմանափակ հնարավորություններ. գուցե, եթե տեղեկացված չես, եթե չես տիրապետում այն հնարավորություններին, որ առաջարկում են Հայաստանում գործող տարբեր կազմակերպություններն ու ծրագրերը: Մասնակցի՛ր ոչ ֆորմալ կրթության մեթադաբանությամբ իրականացվող երիտասարդական ծրագրերին, զարգացրո՛ւ անձնային և մասնագիտական կարողություններդ, կոտրի՛ր բոլոր փակ սահմանները... հաղորդակցվի՛ր: Հոկտեմբերի 6-ին, ժամը 17:00-ին, Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության՝ Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախաձեռնությամբ, «Վեսթ Երևան» երիտասարդական կենտրոնում (Սպորտի փ. 23), տեղի կունենա «Երիտասարդության հնարավորությունները. միջազգային ծրագրեր» խորագրով հանդիպում-քննարկումը: Գրանցվիր հետևյալ հղմամբ` http://www.westyerevan.com/events Բացե՛նք երիտասարդական աշխատանքը...


bottom of page