top of page
Search

Հրապարակի՛ր քո սիրո խոստովանությունը



Տարվա ամենաջերմ, ամենասիրառատ օրվան՝ սիրո և երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին հաշված օրեր են մնացել։ Սիրելիին շնորհավորելու տարբերակները շատ են, սակայն հին ամենառոմանտիկ ավանդույթը դեռ արդիական է՝ գրավոր սիրո խոստովանություն ձևակերպելը:

Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ կազմակերպում է մրցույթ։ Փետրվարի 2-ից 9-ը Facebook-ում հրապարակի՛ր քո սիրո խոստովանությունը՝ օգտագործելով #LoveFYCA հաշթեգը և սիրելիիդ կոնտակտային տվյալների հետ միասին ուղարկիր այն Երիտասարդական ակումբների դաշնության էլեկտրոնային հասցեին՝ office@fyca.net։

Ամենաինքնատիպ երկու խոստովանությունների հեղինակներին սպասվում է անակնկալ։ Լավագույները կմասնակցեն սիրո և երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին՝ Երիտասարդական ակումբների դաշնության և Արարատյան Հայրապետական թեմի կազմակերպած միջոցառմանը, և կստանան խորհրդանշական նվերներ։ Միջոցառման ժամանակ հոգևորականը կներկայացնի օրվա խորհուրդը, երիտասարդներն հանդես կգան երաժշտական կատարումներով, ինչպես նաև տեղի կունենա անականկալ սիրո խոստովանություն:

Նախաձեռնության աջակիցներն են՝ Արարատյան Հայրապետական թեմը, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ, Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ը:


bottom of page