top of page
Search

Երիտասարդական ձեռնարկատիրության աջակցության նախաձեռնություն - YES initiative



2017 թվականը սեփական ստարտափը ստեղծելու և ձեռնարկատիրական գաղափարներն իրականության վերածելու լավագույն նախադրյալներն է ստեղծում, քանի որ Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA), տարին հռչակելով Երիտասարդական ձեռնարկատիրության զարգացման տարի, մեկնարկ է տալիս սոցիալական ձեռնարկատիրությանն աջակցելու բացառիկ նախաձեռնությանը՝ YES initiative-ին: Կազմակերպությունը փնտրում է ինքնատիպ, իրատեսական և ամենատարբեր ոլորտներին առնչվող ձեռնարկատիրական գաղափարներ ունեցող երիտասարդների խմբերի` աջակցելու նպատակով: Այսպիսով, ԵԱԴ-ն հայտարարում է Երիտասարդական (սոցիալական) ձեռնարկատիրական նախագծերի մրցույթ, որի հիմնական նպատակն է խթանել նորարարությունը և ներգրավել երիտասարդներին երկրի սոցիալ-տնտեսական ոլորտների զարգացման գործընթացին: Լավագույն գաղափարների հեղինակները կֆինանսավորվեն` միաժամանակ ազատ կլինեն հարկային բեռից, սեփական նախագծի իրագործման համար ֆինանսական աղբյուրների անվերջ փնտրտուքներից կամ ծանր վարկային պարտավորություններից: Մրցույթին կարող են մասնակցել ստեղծագործ, բիզնես մտածողություն ունեցող և իրենց երիտասարդ համարող բոլոր անձինք` յուրաքանչյուր ամիս մինչև այդ ամսվա վերջին կիրակի օրը լրացնելով առցանց հայտադիմումը (https://goo.gl/forms/2JbIeV1N7ATPkOiS2): Ստացված հայտադիմումները կուսումնասիրվեն և համապատասխանաբար կքննարկվեն մասնագետների հետ, որից հետո կհայտարարվեն արդյունքները: Նշենք, որ այն ոչ թե մրցույթի ձևով է լինելու, այլև արձագանքվելու է յուրաքանչյուր հայտին` այն բարելավելու կոնկրետ նկատառումներ/առաջարկներով: Ֆինանսավորմանը պատրաստ հայտատուների հետ կանցկացվեն հանդիպումներ, որտեղ կմշակվեն, կհղկվեն գաղափարներն ու բիզնես մոդելները, ինչպես նաև սոցիալական բաղադրիչին առնչվող հատվածը: Այնուհետև, բոլորը կպատրաստվեն ներկայացնելու իրենց սոցիալական ձեռնարկատիրական ծրագրերը կարճ պրեզենտացիայով (pitching) ժյուրիի անդամներին: Այստեղ կլինեն պայմանական հաղթողներ, որոնք էլ կֆինանսավորվեն: Հաջորդ քայլերին կանդրադառնանք հետագայում: Նրանք ովքեր չեն անցել, կշարունակենք խորհրդատվական աջակցություն ցուցաբերել` բարելավելու առկա ծրագրերը:


bottom of page