top of page
Search

ԵԱԴ-ականները Ստրասբուրգում մասնակցել են «Գենդերային խնդիրները բնապահպանական ծրագրերում» միջազգային ծ


2016 թվականի մարտի 5-12-ը Ստրասբուրգում տեղակայված Եվրոպայի խորհրդի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «Գենդերային խնդիրները բնապահպանական ծրագրերում» խորագրով միջազգային ուսուցողական ծրագիրը։ Ծրագիրը կազմակերպվել էր


«Երիտասարդական և բնապահպանական Եվրոպա» (Youth and Environment Europe) կազմակերպության կողմից՝ Եվրոպայի խորհրդի (Council of Europe) երիտասարդական դեպարտամենտի հովանավորությամբ և աջակցությամբ։

Ծրագրի մասնակից շուրջ մեկ տասնյակ կազմակերպությունների թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA), որը միաժամանակ հանդիսանում է «Երիտասարդական և բնապահպանական Եվրոպա» միջազգային կազմակերպության անդամ-գործընկեր։ Երիտասարդական ակումբների դաշնությունը ներկայացնում էին կազմակերպության նախագահության անդամ Մարիամ Սահակյանը և քարտուղարության անդամ Կնյազ Սարոյանը։

Շուրջ մեկ շաբաթ տևողությամբ ուսուցողական ծրագրին հրավիրված միջազգային որակավորմամբ ուսուցանողները մասնակից երիտասարդներին ծանոթացրեցին Եվրոպայի խորհրդի երիտասարդական դեպարտամենտի կողմից իրականացվող ծրագրերին, առաջարկվող հնարավորություններին, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրներում գենդերային հիմնախնդիրների հանդեպ արդի փուլում առկա մոտեցումներին։ Հատուկ ուշադրություն դարձվեց բնապահպանական ծրագրերում գենդերային հիմնահարցերի ներառմանը։

Ծրագրի ընթացքում Երիտասարդական ակումբների դաշնության ներկայացուցիչները առիթ ունեցան ծրագրի մասնակից մյուս կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացնելու ԵԱԴ-ի գործունեության, նպատակների, ծրագրերի և Հայաստանում երիտասարդական աշխատանքի ոլորտում ԵԱԴ առաքելության մասին։




bottom of page