top of page
Search

Արմինե Մովսեսյանը ներկայացրեց ԵԱԴ-ն «ԵՄ ծրագրերի կառավարում/ Նախաձեռնման փուլ» վերապատրասման դասընթա



Մարտի 23-24-ը ԵԱԴ-ի ակտիվ կամավոր Արմինե Մովսեսյանը մասնակցեց “STRONG CSOs” ծրագրի շրջանակներում մեկնարկած կարողությունների զարգացման «Գործնական ուսուցում» փաթեթի «ԵՄ ծրագրերի կառավարում/ Նախաձեռնման փուլ» վերապատրասման դասընթացին: Դասընթացը նախատեսված էր հայաստանյան այն ՔՀԿ-ների համար, որոնք ծրագրի շրջանակներում փոքր դրամաշնորհային նախագծի հայեցակարգեր էին մշակել և ներկայացրել: Ծրագրի նպատակն է զարգացնել ՔՀԿ-ների գիտելիքները՝ ԵՄ ծրագրերին դիմելու գործընթացի մի շարք առանձնահատկությունների մասին: Արմինե Մովսիսյանի խոսքերով` կարողությունների զարգացման այս ծրագրի ընթացքում, մասնակիցներին տրվել են կիրառելի գիտելիքներ և օգտակար տեղեկատվություն, ինչը հնարավորություն կտա ներդնել դրանք ԵԱԴ-ի դրամաշնորհային ծրագրերի մշակման և գործունեության այլ ուղղությունների մեջ:


bottom of page