top of page
Search

«Ծաղկահավաք» Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում



ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հրավիրում են մասնակցելու ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառմանը, որը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 26-ին, ժամը 09:00-18:00, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում: Նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը:

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել առցանց գրանցման հայտը: Հարցերի դեպքում կարող եք գրել scoutyerevan@agbu.am-ին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ +37494 77 88 25


bottom of page