top of page
Search

Հայաստան այցելած ֆրանսիացի կամավորներն արդեն հասցրել են զգալ Երևանի հյուրընկալ միջավայրը. նրանք նաև



Հունիսի 5-ին Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպություն Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) Հայաստանում հյուրընկալեց կարճաժամկետ EVS-ի (Եվրոպական կամավորական ծրագիր) մասնակցող 7 ֆրանսիացի կամավորների: Ծրագիրն իրականացվում է Երիտասարդական ակումբների դաշնության, Roman International կազմակերպության նախաձեռնությամբ և ԵՄ-ի աջակցությամբ: Երկու շաբաթ տևողությամբ EVS-ի հիմնական նպատակն է ծանոթացնել ֆրանսիացի կամավորներին հայկական մշակույթին և ստեղծել հայ-ֆրանսիական մշակութային երկխոսության հարթակ:

Ծրագրի շրջանակներում կամավորները այցել են Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոց, որտեղ վարել են այստեղ անցկացվող ամառային ճամբարի գործունեությունը` երեխաների հետ անցկացնելով ուրախ և հետաքրքիր խաղեր:




Ֆրանսիացի կամավորները` ԵԱԴ-ի ակտիվ կամավորների ուղեկցությամբ, արդեն հասցրել են շրջել Երևանում, զգալ մայրաքաղաքի մշակութային և հյուրընկալ միջավայրը և այցելել Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:



Ծրագրի հաջորդ օրերի ընթացքում մասնակիցները լինելու են Հայաստանի պատմամշակութային վայրերում և նախաձեռնելու են մշակութային տարբեր միջոցառումներ:


bottom of page